SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանը միջնորդություն է ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդում է դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ Գրիգորյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Սամվելյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ՝ վայր ընկնելու հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել