168.am-ը գրում է.

«Հայելի» մամուլի ակումբի  դեպքն անմիջապես արժանացավ Հայաստանի Ժուռնալիստների միության գնահատականին: Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ և նախանշել այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվականները.

«Մի քանի անգամ բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, որոնք կարող տեղի ունենալ թավշյա հեղափոխությունից հետո. այդ բառապաշարը, այդ լեքսիկոնը ներխուժեց մեդիադաշտ և այն հենց իշխանությունների ձեռքով տեղի ունեցավ»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Ըստ Ս. Սեյրանյանի՝ իրավիճակը հասել է վտանագավորության աստիճանի. «Այսօր պահանջվում է արդեն, որ քաղաքական ուժերը, իշխանությունները կոչով հանդես գան, ոչ միայն դատապարտեն, այլև իրավապահ մարմինները գործողություններ իրականացնեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել