Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղևորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել