Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու հարցը:
Ինչպես հաղորդել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ բացի երկկողմանի հարաբերություններից, երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու և սիրիացի փախստականների տուն վերադառնալու պայմանների կապակցությամբ:
Նշվում է, որ Էրդողանը իր անհանգստությունն է հայտնել Թրամփին այն կապակցությամբ, որ «ամերիկացի զինվորական պաշտոնյաները չեն կատարում Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Հայտնի է նաև, որ Էրդողանը բանակցությունների նպատակով Վաշինգտոն կայցելի՝ Թրամփի հրավերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել