Շատ ընտանեկան հոգեբաններ ասում են այն մասին, որ անձնական հարաբերությունները  խնամքի ու հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, ու սրա հետ բարդ է չհամաձայնել։

Նայեք նկարազարդմանը, ընտրեք էթնիկ նախշով սիրտը, որը հաճախ արտացոլում է ձեր ներաշխարհը, ու կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։

Սիրտ 1

Դուք զարգացնում եք ձեր հարաբերությունները։

Դուք գրեթե միշտ աշխատում եք ամրապնդել ձեր հարաբերությունները, ավելի մոտ լինել սիրելիին։

Ձեզ համար կարևոր է, որ ձեր հարաբերությունները լավ հեռանկար ունենան։

Սիրտ 2

Դուք գլուխ եք հանում ձեր հարաբերություններից։

Դուք հաճախ եք վերլուծում ձեր հարաբերությունները, պատրաստակամորեն զրուցում եք, խոսում, եթե անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել ինչ-որ բան։ Դուք կարողանում եք ուշադիր լսել, աշխատում եք հասկանալ ձեր հարաբերությունների ուղղությունները ու դրանք փոխել ձեզ հարմար ու անհրաժեշտ ուղղությամբ։

Սիրտ 3

Դուք զարդարում եք ձեր հարաբերությունները։

Գիտակցաբար թե ենթագիտակցաբար, բայց հենց դուք եք ձեր հարաբերությունները գեղեցիկ դարձնում։ Դուք կարողանում եք ռոմանտիկ միջավայր ստեղծել, ուրախացնել ձեր սիրելիին հաճելի անակնկալով։

Դուք կարողանում եք սիրախաղ անել ու հարթել լարված ու սուր պահերն ու անկյունները։

Ձեր գործողությունների շնորհիվ ձեր զույգը գեղեցիկ ու ներդաշնակ է թվում բոլորի համար։

Սիրտ 4

Դուք չեք մտածում ձեր հարաբերությունների մասին։

Դուք չեք սիրում մտածել ձեր հարաբերությունների ապագայի մասին։ Ձեզ քիչ է անհանգստացնում ներկան։ Դուք չեք վերլուծում ու չեք փորձում ձեր անձնական կյանքն ուղղորդել դեպի ձեզ հարկավոր կողմը։

Դուք դիմում եք իմպրովիզացիաների ու ուրախանում եք ձեր հարաբերությունների լավ պահերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել