Գիտնականները պարզել են, որ համաճարակի համաշխարհային բռնկման դեպքում Երկրի վրա ամենաապահով վայրերը կլինեն կղզային պետությունները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Իսլանդիան, հաղորդում է Science Alert պորտալը:

«Կղզային պետությունները, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Իսլանդիան, ապաստանի համար ամենահարմար վայրերն են Երկրի վրա՝ «լայնամասշտաբ տեխնոլոգիական հասարակության» վերականգնման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Պարզաբանվում է, որ հենց այս տարածքներում կան անհրաժեշտ ռեսուրսներ «համաշխարհային համաճարակի» հաղթահարման համար:

Նախկինում գիտնականները կանխատեսումներ են արել միջուկային պատերազմի դեպքում հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Նրանց տվյալներով, Երկրի մակերևույթին հասնող արևի լույսի քանակը կնվազի 20-35 %-ով, ինչը կհանգեցնի մոլորակի ջերմաստիճանի 2-5°С-ով և տեղումների քանակի 15-30 %-ով նվազեցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել