Հիշում ե՞ք, որ երեկ ասում էի ոչ ոք չի պատժվելու երեկվա արած խուլիգանության ու հարձակման համար, դե հիմա նայեք թե ինչ հոդվածով են քրեական գործ հարուցել: 164-ի 1-ին մասով քրեական գործ են հարուցել, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այնինչ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է 3-րդ մասն ասում ա` սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Հիմա երեկ Հայելիի վրա հարձակված խառնամբոխի անդամները Անժելա Թովմասյանի և իր ընտանիքի ամենամերձավոր անդամի հասցեին ակնհայտ սպատնալից հայտարարություններ էին անում, ավելին` նրանց հարձակման հիմնական մոտիվացիան հենց Թովմասյան ընտանիքն էր: Այ էս ա արդարադատությունն ըստ Փաշինյանի, իսկ պատերի տակ վնգստացող դատավորին հարցեր ուղղած երկու երիտասարդներն այսօր կալանավորված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել