Հայաստանում բոլորը բոլորին բանտ են տանում, մի մասը սպառնում է քրեական պատասխանատվությամբ, մյուս մասն արդեն ենթարկում է այդպիսի պատասխանատվության:

Դեռևս 2000-ականներից ընդդիմությունն իր նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցող քննիչներին ու դատախազներին սպառնում էր մոտալուտ և անխուսափելի քրեական պատասխանատվությանբ:

Սակայն գալով իշխանության, այդ նույն քննիչներին ու դատախազներին հրահանգում են հարուցել նոր քրեական գործեր, բայց արդեն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

Այսօրվա ընդդիմությունը ևս սպառնում է քննիչներին ու դատախազներին դատարանի առջև կանգնեցնելու, և ավելի քան վստահ եմ, այդ նույն քննիչներն ու դատախազները վաղը կօգտագործվեն և կծառայեն արդեն նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հրամանին:

Իսկ արդյունքում, իշխանության ուղղակի հրահանգով ապօրինի քրեական գործեր հարուցած, մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցած և նրանց վարկաբեկած սուբյեկտները կմնան անպատիժ՝ քանի դեռ Հայաստանում կլինի հրահանգով քրեական գործ հարուցելու, կեղծ և շինծու մեղադրանքներով հանրային գործիչներին վարկաբեկելու քաղաքական պատվեր և այդ պատվերը կատարել պատրաստ քննիչներ ու դատախազներ:

Դե իսկ «դռների տակ վնգստացող» դատավորներին չենք մոռացել, բայց միշտ հիշեք այդ միտքն արտաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին:

Մնացածին կալանավորում են . . .

Հ.Գ. Քանի որ «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու», Հայաստանի բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար, առաջարկում եմ հայտարարել ևս մեկ համահայկական համաներում, բանտերից դուրս թողել բոլոր իրական հանցագործներին և ազատել նոր տեղեր «ձկների ու մկների» համար:

Կամ կարելի է կառուցել նոր, լյուքս դասի, բարձրակարգ վճարովի բանտեր՝ խոշոր «ձկների ու մկների» համար:

#թավշյա_սիրո_հադուրժող_հեղափոխություն

#վենդետտա_չի_լինելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել