Մի խումբ գործոններ մեծացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այդ գործոնների շարքին կարող է դասվել նաև մթերքների մի խումբ, որոնց օգտագործումից հարկավոր է խուսափել՝ առողջությանը չվնասելու համար:

Մշակված մսամթերք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները վերամշակված մսամթերքը կոնցերոգենների շարքին են դասում: Ինչպես նշվում է կազմակերպության զեկույցում, վերամշակված մսամթերքի 50 գրամը 18 տոկոսով մեծացնում է աղիի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ընդ որում, այս մթերքը վտանգավոր է դառնում առաջին հերթին այն նյութերի պատճառով, որոնց շնորհիվ միսը երկար է պահվում: Հայտնվելով օրգանիզմում՝ դրանք այն ավելի խոցելի են դարձնում հիանդությունների նկատմամբ:

Պոպկորն: Միկրոալիքային վառարանում պատրաստվող պոպկորնը կարող է դառնալ առողջության համար ամենավտանգավոր մթերքներից մեկը: Պատրաստման ընթացքում օգտագործվող սինթետիկ յուղերը վտանգավոր միացություններ են պարունակում, որոնք կարող են մեծացնել թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Սաղմոն: Ծովամթերքը, իսկապես, օգտակար է առողջությանը, սակայն ֆերմաներում աճեցված սաղմոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Այն 16 անգամ շատ տոքսիկ նյութեր է պարունակում, որոնք մեծացնում են չարորակ գոյացությունների զարգացման հավանականությունը:

Սթեյք, գրիլ: Սրանք պատրաստվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչի արդյունքում կոնցերոգեններ են արտադրվում, որոնք վտանգում են առողջությունը:

Արհեստական քաղցրացնող միջոցներ: Արհեստական քաղցրացնող միջոցները բացասական ազդեցություն են ունենում նյութափոխանակության համակարգի վրա, մեծացնում են սրտի նոպայի հավանականությունը, իսկ դրանց մի մասը կոնցերոգեն է համարվում: Հաշվի առեք նաև, որ օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում նաև շաքարի օգտագործումը, հետևաբար՝ հարկավոր է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը:

Ալկոհոլ: Ալկոհոլի պարբերական չարաշահումը կարող է մեծացնել ուղեղի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը: Եթե պատրաստ չեք ամբողջությամբ հրաժարվել ալկահոլից, նվազագույնի հասցրեք դրա օգտագործումը՝ հանուն ձեր առողջության:

Տրանս-ճարպեր: Տրանս-ճարպերը ձևավորվում են սննդի վերամշակման ընթացքում, երբ արտադրողները փորձում են երկարացնել մթերքի պահպանման ժամկետը, կայունացնել համային հատկությունները: Դրանք օգտագործվում են մարգարինի, քաղցրավենիքի, չիպսերի, հավելումների պատրաստման ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել