Մի խումբ անձինք այսօր հարձակում են գործել ընդդիմադիր Hayeli.am կայքի և «Հայելի» մամուլի ակումբի վրա:

Հարձակում գործած անձինք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին:

 


2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձինք Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել՝  ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որից հետո քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներում:


Բացի այդ, Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը ակտիվորեն մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանների մուտքերի մոտ անցկացված բողոքի գործողություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխանություններին:

Նշենք, որ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է: Ուշագրավ է, որ լրատվամիջոցի դեմ հարձակում գործած անձինք թեև հայտարարել են, թե իրենց արարքի պատճառը Ադրբեջանի նախագահի հայտարարության լուսաբանումն է կայքի կողմից, սակայն պաստառներ են տարել նաև ընդդեմ Հրայր Թովմասյանի՝ հայտարարելով, որ «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն, իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել