«Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին պատասխանել է այն հարցին, թե ինչը կարող է ստիպել իրեն մտածել Վրաստանում քաղաքական կարիերա անելու մասին։

«Ես ձեզ կպատասխանեմ որպես հետևողական մարդ. ես շատ նախագծեր ունեմ Ռուսաստանում, որոնք պետք է ավարտին հասցնեմ։ Ես շուտով 44 տարեկան կդառնամ, թերևս 50 տարեկանում ես կարող եմ մտածել այդ մասին։ Բայց ո՞ր դեպքում։ Եթե հասկանամ, որ այդ վեց տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չի կարողացել փոխել իրավիճակը։ Այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ շատ բան զոհաբերել՝ անձնական կյանքս, հարմարավետությունս, քանի որ ինձ նման պատվախնդիր, գերազանցիկ մարդիկ, եթե գալիս են, ցանկանում են հաղթել»,-ասել է հայկական արմատներով հեռուստահաղորդավարուհին «Sputnik Грузия»-ին տված հարցազրույցում։

Կանդելակին նաև նշել է, որ հայտնվելով քաղաքականության մեջ՝ պակաս ժպիտներ չի առաջացնի, քան Վլադիմիր Զելենսկին, սակայն նկատել է, որ մենեջերի մտածողությունն իրեն սովորեցրել է. յուրաքանչյուր մեծ պաշտոնի ետևում ավելի մեծ մարտահրավեր է, պատասխանատվություն և զոհելու պատրաստակամություն, իսկ դրան Թինան դեռ պատրաստ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել