Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։

Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում՝ «ՀԱՅԵԼՈՒ» մոտեցումները, սակայն, անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ, թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։

Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի եւ մամուլի ազատության բարձր մակարդակով։

Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության եւ ներառման մասին։

Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել