Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքտայը կոչ է արել Եվրամիությանը օգնել սիրիացի փախստականներին Սիրիայի՝ այսպես կոչված անվտանգության գոտում վերաբնակեցնելու հարցում:

«Մենք ակնկալում ենք, որ այս խաղաղ գոտում կկարողանան կամավոր կերպով բնակություն հաստատել գրեթե երկու միլիոն սիրիացի: Մենք պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքը ստեղծենք. ժամանակավոր և մշտական օթևաններ, հիվանդանոցներ և դպրոցներ», – հոկտեմբերի 4-ին հայտարարել է նա՝ ընդունելով ԳՖՀ ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերին և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

Օքտայի խոսքերով՝ փախստականների վերաբնակեցման հարցերով նախագծերի պլանավորումն արդեն ավարտվել է:

«Սակայն դրանք իրականացնելու համար մեզ տարածաշրջանում գործող բոլոր խաղացողների օգնությունն է անհրաժեշտ, հատկապես ԵՄ օգնությունը»,- նշել է նա:

Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Սթիվ Ալթերը նշել է, որ Զեեհոֆերի հանդիպումն Օքտայի հետ մոտ 90 րոպե է տևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել