Յուրահատուկ ալմաստ է հայտնաբերվել Յակուտիայում, որի ներսում ևս մեկ ալմաստ է շարժվում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է ԱԼՐՈՍԱ ընկերությունը: Թանկարժեք քարը ուսումնասիրած մասնագետների խոսքերով՝ սա արդյունահանման համաշխարհային պատմության մեջ առաջին նման դեպքն է:

Չնայած բարդ կառուցվածքին՝ այն ընդամենը 0,62 կարատ է կշռում (0,124 գրամ): Ներսի բյուրեղի քաշը մոտավոր 0,02 կարատ է կազմում (0.004 գրամ): Ընդ որում՝ ալմաստը մոտ 800 միլիոն տարեկան կարող է լինել:

Մասնագետները ենթադրում են, որ սկզբում ներսի բյուրեղն է առաջացել, իսկ արտաքինը ձևավորվել է աճի հետագա փուլերի ընթացքում: Լուծված գոտու առկայության պատճառով ավելի հին բյուրեղը սկսել է ազատ տեղաշարժվել ավելի երիտասարդի ներսում՝ մատրյոշկայի սկզբունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել