«Գահերի խաղը» ֆիլմում Արյա Սթարքին մարմնավորած 22-ամյա դերասանուհի Մեյսի Ուիլյամսը Vogue-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ ստիպված է եղել թաքցնել կուրծքը՝ այն գոտիով ձիգ կապելով: Սա աղջիկը որպես «ամոթալի» և «սարսափելի» փորձառություն է բնութագրում:

«Մոտավորապես երկրորդ կամ երրորդ սեզոնին իմ մարմինը սկսեց հասունանալ և ես կանացի դարձա: Բայց Արյան դեռ փորձում էր տղայի տեղ անցնել,- հիշում է Ուիլյամսը: Ես շատ կարճ մազեր ունեի, նրանք մշտապես գրիմ էին անում քիթս, որպեսզի այն ավելի լայն երևար և ես ավելի առնական տեսք ունենայի: Նրանք նաև այդ գոտին էին հագցրել կրծքիս, որպեսզի թաքցնեին դրա սկսված աճը: Դա սարսափելի էր՝ կրել այն տարին վեց ամսվա ընթացքում: Ես մի քիչ ամաչում էի»:

Հիմա Մեյսին ուրախ է, որ կարող է կանացի երևալ, ընդգծել գոտկատեղն ու ընդունել իր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա: Աղջիկը նաև խոստովանել է, որ իր զուգընկերը հիմա նորաձևության գործակալ Ռուբեն Սելբին է, որն օգնում է իրեն հարդարվել, իսկ ինքը գնահատում է, որ նա ուղեկցում է իրեն աշխարհիկ միջոցառումների ժամանակ, քանի որ ինքն այնքան էլ չի սիրում հայտնվել տեսախցիկների ուշադրության կենտրոնում:

«Կարմիր գորգի վրա ես պարզապես ամաչկոտ աղջիկ եմ, որն ուզում է տուն գնալ», – ասում է Ուիլյամսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել