Իմ մասնագիտական համոզմամբ, եթե ԱԺ-ի կողմից ժամկետի խախտմաբ ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի (հիմնական քննության վերցնի) և ոչ թե մերժի վարույթ ընդունել այդ դիմումը դրա ներկայացման համար նախատեսված ժամկետը խախտված լինելու պատճառաբանությամբ, ապա մեծ վտանգի տակ կդրվի ՍԴ-ի ամբողջ գործունեությունը:

ՍԴ-ն դրանով կստեղծի այնպիսի հնարավորություն, ինչով ԱԺ-ն կկարողանա, օրինակ, այս նույն դիմումի (որոշման) մեջ փոխել դատավորի անուն-ազգանունը, մեկ շնչով 6 դատավորի համար այդպիսի որոշումներ ընդունել, ՍԴ-ն էլ այդ 6 որոշումները կընդունի վարույթ և դրանով կկասեցնի ՍԴ-ի 6 դատավորների լիազորություններն, ու այդպիսով կպարալիզացվի Սահմանադրական դատարանը:

Հիշեցնեմ, որ վարույթ ընդունելու պահից կասեցվում է դատավորի լիազորությունները մինչև քննության ավարտը, իսկ եթե 6 դատավորի լիազորությունները կասեցվեն, ապա այլևս երբեք ՍԴ-ն չի կարողանա քննություն իրականացնել:

Իրավագիտությանը հայտնի է, որ երբեք չի կարելի ընդունել այնպիսի որոշումներ կամ մեկնաբանություններ, որոնք կարող են ստեղծել ճգնաժամ, հետևաբար, ես գտնում եմ, որ ՍԴ-ն չպետք է վարույթ ընդունի ԱԺ դիմումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել