Panorama.am-ը գրում է.

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսի ամիսներին Հայաստանի ու հարևան Վրաստանի միջև ավիափոխադրումների ծավալն ավելացել է 160 տոկոսով։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի Էկոնոմիկայի նախարարությոն Քաղավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ երկու երկրների կառույցները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Վրաստանի ու Հայաստանի քաղավիացիայի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների՝ Լևան Կարանաձեի ու Տաթևիկ Ռևազյանի՝  Մոնրեալում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նրանք նաև համագործակցության հուշագիր են ստորագրել։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել