Panorama.am-ը գրում է.

Այսօր  նշվում է Ուսուցչի օրը։ Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը՝ մարդկային ու մասնագիտական ի՞նչ հատկանիշներ կրող։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող, Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն, հասարակական քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի հետ։

«Ուսուցիչն առանց խտրականության պետք է սիրի բոլոր երեխաներին, հարգի նրանց անհատականությունը»,- կարևոր հանգամանքներից,  նախևառաջ, սա առանձնացրեց մեր զրուցակիցը։

Բախշյանը նշում է՝ ուսուցիչը պետք է կարողանա դասապրոցեսի ժամանակ աշակերտին, երեխային հայտնագործելու հաճույքը զգա, ոգևորի նրան, ու երբեք  չասի՝ «Դու չես կարող»։

«Ուսուցիչը երեխային երբեք չպետք է ասի՝ այսինչ բանը քո ուժերից վեր է, քանի որ իրականում բոլոր մարդիկ ամեն ինչ չէ, որ կարող են։ Ամեն մարդ կարողանում է այնքան, ինչքան ինքը հնարավորություն ունի։ Ուսուցիչը պիտի լինի համբերատար, ունենա շատ հարուստ երևակայություն, քանի որ երեխաներն ունեն երևակայություն, որտեղ իրենք անգերազանցելի են, պետք է կարողանա գերազանցել իր աշակերտներին, որ աշակերտն էլ զարմանա, հիանա իր ուսուցչով և անվերապահորեն ուզենա ուսուցչին դուր գալ, սա շատ կարևոր է»,- ասաց նա։

Ամողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել