keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Եթե անգամ Սարգսյանի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա. «Հրապարակ»

visibility 692 commentմեկնաբանել

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Թեեւ նա հայտարարել է, որ հրաժարական է տալու մարզպետի պաշտոնից զորավարժությունների ավարտից՝ հոկտեմբերի 6-ից հետո, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Իսկ նա, մեր տեղեկություններով, հայտնի միջադեպից հետո միայն հետաքրքրվել է․ «Տրդատի պաշտպանությունն ապահովվա՞ծ է», ինչը նշանակում է, որ Տրդատը պետության հոգածության ներքո է։

Մեր տեղեկություններով՝ եթե անգամ Սարգսյանի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա։ Լուրեր կան, որ հնարավոր է փոխարինի Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ Նարեկ Բաբայանին, որի աշխատանքից վարչապետը տեւական ժամանակ է՝ դժգոհ է։ Բաբայանը, հիշեցնենք, Լենա Նազարյանի ամուսինն է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝