Operativ.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Կիրիկաոս Միցոտակիսը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ վերջինն օգտագործում է Երոպայում միգրանտների ճգնաժամը իր նպատակների համար՝ հայտարարելով, որ Անկարան կարող է եւ պետք է վերահսկի միգրանտների հոսքը մայրցամաքում, տեղեկացնում է AFP-ն։

«Ես ցանկանում եմ շատ պարզ լինել»,- ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանի նիստում։ «Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի։ Նա (միգրանտների) հոսքերը վերահսկելու հնարավորություն ունի Էգեյան ծովում։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան օգտագործում է այդ խնդիրը իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «հիմնականում տնտեսական մասնագիտության տեր միգրանտներ են գալիս, ոչ թե փախստականներ։ Նա հաստատել է Հունաստանի՝ 10 հազար միգրանտ վտարելու պլանները, որոնց մերժվել է ապաստան տրամադրել մինչեւ հաջորդ տարվա վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել