Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ-ը եւ Չեռնոգորիան ավարտում են սպառազինությունների մատակարարման երկկողմ գործարքը։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Reuters-ը։

«ԱՄՆ-ը 36 մլն դոլար գումարի թեթեւ տրանսպորտային մարտավարական միջոցների մատակարարման հույս ունի ՆԱՏՕ գծով մեր դաշնակցին, հենց որ կնքվի համաձայնագիրը»,- ասել է Պոմպեոն։

Նա այցելում է Չեռնոգորիա եւ Հյուսիսային Մակեդոնիա, որը ՆԱՏՕ-ին միանալու գործընթացում է։ Պոմպեոն բարձր է գնահատել Չեռնոգորիայի հետ համագործակցությունը հետախուզության ոլորտում, որի շնորհիվ «մեզ հաջողվել է մշակել տեխնոլոգիա ընդդեմ նորագույն ռուսական վնասաբեր ծրագրային ապահովման, որն այժմ պաշտպանում է միլիոնավոր սարքեր ամբողջ աշխարհում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել