Մեծահասակների կյանքի որոշ դրվագներ ստիպում են մեզ զղջալ, որ մանուկ հասակում ցանկանում էինք, որքան հնարավոր է, շուտ մեժանալ։

Ընկերներ կորցնելը հեշտ է, իսկ գտնելը՝ դժվար

10 դասընկերների պատմություն, ովքեր մինչև խոր ծերություն ընկերություն են արել, կմնա միայն ֆիլմերում։ Մի օր դուք ուղղակի կնկատեք, որ նրանցից շատերի հետ ձեր շփումն ընդհատվել է։ Իսկ ձեր բոլոր նոր ընկերները կոլեգաներ են, քանի որ հասուն կյանքում դուք ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն ունեք խառնվելու որևէ խաբեության, քանի որ դուք արդեն հոգնել եք մարդկանցից։

Հասակի հետ բժիշկների հանդեպ վախը չի անհետանում

Մանուկ հասակում դուք վախենում էիք բժիշկներից, քանի որ նրանք ձեզ ցավ էին պատճառում։ Տարիքի հետ վախը չի անհետանում, ուղղակի խուճապի մատնվելու առիթներ այլևս չեն լինում։

Ձեր նյութափոխանակությունը փոխվում է

Կարևոր չէ, որ դուք, որքան ասես, կարող էիք ուտել և չգիրանալ։ Տարիքի հետ դուք ստիպված կլինեք ավելի քիչ ուտել, որպեսզի պահպանեք ձեր քաշը, քանի որ նյութափոխանակությունը դանդաղում է։

Դուք կսկսեք երազել միայնակ մնալու մասին

Մի քիչ հասուն կյանք, և Իբիցայում անցկացվող ուրախ արձակուրդները կդադարեն առաջնային լինելուց։ Ձեր ընտրությունը կլինի որևէ խուլ գյուղ Ֆինլանդիայում, իսկ ավելի լավ է Լուսնի վրա, որպեսզի բջջային կապ չլինի։

Դուք կարող եք դեն նետել պաղպաղակը, քանի որ այն համեղ չէ

Անգամ սիրելի ուտեստներն են բաժանվում համեղների և անհամների։ Լիարժեք երջանիկ լինելու համար ուղղակի պաղպաղակն այլևս բավական չէ, ձեզ պետք է հենց այն մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել