168.am-ը գրում է․

Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ AFP-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ռեժիսորի նկատմամբ դատական հայց ներկայացրած դերասանուհի Սենդ Վան Ռոյի փաստաբան Ֆրանսուա Սպիները:

9 ամիս տևած հետաքննությունից հետո Փարիզի դատախազությունը 2019թ. փետրվարի 25-ին քրեական գործը կարճելու որոշում էր կայացրել, նշելով, որ բավարար ապացույցներ հայտնաբերել չի հաջողվել: Սակայն դերասանուհին երկրորդ հայցն է ներկայացրել ռեժիսորի դեմ, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը:

Լյուկ Բեսոնն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել