Hraparak.am-ը գրում է․

Իշխանությունների հասցեին մամուլում քննադատություններ են հնչում, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հասցրել են հողատարածքներ ձեռք բերել, գույք եւ այլն, ի՞նչ է ձեռք բերել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այս հարցին վերջինս լրագրողների հետ զրույցում՝ պատասխանեց.

«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով: Ժամկետը լավ չեմ հիշում՝ դա առաջին փոխվարչապետի՞ պաշտոնի հետ համընկավ, թե՞ արդեն ԱԺ նախագահ էի: Ինչեւէ, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք եւ այդ գումարով որպես կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել մի քիչ ավելի մեծ, մի քիչ չէ՝ մեծ բնակարան, էլի հիփոթեքային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել