Ավստրալիայում Ադելաիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը օգնում է սրտի հիվանդությունների ախտորոշում ունեցող մարդկանց նվազեցնել կյանքի համար վտանգավոր սրտային անբավարության հավանականությունը: Միևնույն ժամանակ ճարպակալումը շարունակում է սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը մնալ: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը:

Մասնագետները վերլուծել են հետազոտության արդյունքները, որին 375056 մարդ է մասնակցել: Պարզվել է, որ մահվան ամենացածր ռիսկն սրտային անբավարարություն ունեցող այն մարդկանց մոտ է, որոնք ավելորդ քաշ ունեն, սակայն ճարպակալման ոչ ծանր տեսակը: Միևնույն ժամանակ, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ չունեցող մարդկանց մոտ քաշի նվազումը նպաստում է առողջության բարելավմանը: Հետազոտողները սա «ճարպակալման պարադոքս» են անվանում:

Պարադոքսի բացատրության մի քանի հնարավոր տարբերակ գոյություն ունի: Առաջինը՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դիմում բժշկի առողջական խնդիրների պատճառով, ինչը նպաստում է վտանգավոր հիվանդությունների ախտորոշմանը դրանց զարգացման վաղ շրջանում:

Երկրորդ՝ ավելորդ քաշով մարդիկ ավելի են վստահում բժիշկներին և ավելի հաճախ են բուժման անհրաժեշտ կուրսեր անցնում:

Գիտնականները պատրաստվում են պարզել, թե արդյոք քաշի կանխամտածված կորուստը ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, որոնք սրտի հետ կապված խնդիրներ ունեն, կբերի նրանց առողջության բարելավման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել