Անգլիայի բնակիչը աղիքի քաղցկեղը վերագրել է վնասակար սննդից հրաժարվելու պատճառով նիհարելուն: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:

42-ամյա Ռոբ Ալենը որոշել էր առողջ ապրելակերպ վարել, երբ 2017 թվականին իր 44-ամյա կնոջ մոտ երկրորդ կարգի շաքարախտ ախտորոշվեց: Ամուսինները միևնույն սննդակարգին էին հետևում, սակայն մեկ տարվա ընթացքում 108 կիլոգրամանոց տղամարդը նիհարեց 25 կիլոգրամով, իսկ նրա կինն ընդամենը՝ վեց:

«Կինս շատ տպավորված էր իմ արդյունքով, բայց մենք երկուսս էլ չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես է դա ստացվել»:

Հունիսին բրիտանացին բողոքել է կողքի ցավերից և բժշկի է դիմել: Անալիզների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ աղիքի երրորդ աստիճանի քաղցկեղ է: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին և վիրահատեցին: Բժիշկների գնահատմամբ տղամարդը հիվանդացել է 2 տարի առաջ:

Ալենը հաստատել է, որ վերջերս ավելի արագ էր հոգնում և փոփոխությունն էր զգում աղիների աշխատանքում:

«Ամեն դեպքում, կարելի է ասել, որ ես խուսափել եմ մահացու գնդակից. Հիվանդությունն ինձ մոտ ավելի շուտ հայտնաբերվեց, քան այն կարող էր տարածվել»,- ասում է բրիտանացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել