Հյուսիսային Կարոլինայում դատարանը որոշում է կայացրել Քևին Հովարդի գործով, որը տեղեկացրել էր կնոջ դավաճանության մասին: Կնոջ սիրեկանը նրա ամուսնուն պետք է վճարի 750 հազար դոլար, հայտնում է տեղական WITN պարբերականը:

Հովարդն օգտվել է օրենքից, որի համաձայն՝ իրավունք ունի մարդուն դատի տալ «ամուսնական հարաբերություններին նպատակաուղղված միջամտության» համար: Նահանգների մեծ մասում այս օրենքը չեղարկված է, բայց այն շարունակում է գործել Միսիսիպիում, Նյու Մեքսիկոյում, Հարավային Դակոտայում, Յուտայում և Հյուսիսային Կարոլինայում, ինչպես նաև Հավայան կղզիներում:

Պարբերականը հայտնել է, որ տղամարդը 12 տարի ամուսնացած էր, բայց մի օր կինը խնդրել է ամուսնալուծվել: Զույգը այցելել է ընտանեկան հոգեբանին, բայց դա չի օգնել: Տղամարդը որոշել է մասնավոր դետեկտիվի վարձել, որը պարզել է, որ կինն իրեն դավաճանում է աշխատանքային ընկերոջ հետ:

Հովարդը դատարան է դիմել և դատը շահել: Հիմա կնոջ սիրեկանը պետք է վճարի 750 հազար դոլար:

Ամերիկացին նշում է, որ հարցը փողը չէր: «Ես հավատում եմ ամուսնության սրբությանը»,- հայտարարել է նա:

Պարբերականը հայտնում է, որ Քևինը կնոջից բաժանվել է և տեղի ունեցածից հետո հիմա վերականգնվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել