Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան՝ մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք է ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների համար պատասխանատու որոշ պատգամավորների այօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին:

Տեսնես մեր իշխանությունները գոնե հիմա գիտակցո՞ւմ են, որ իրենց որդեգրած մարտավարությունը չի աշխատում, ավելին ասեմ՝ վտանգավոր է:

Տեսնես գոնե հիմա հասկանո՞ւմ են, որ չարժեր քանդել Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, հատկապես եթե դրանից լավը ստեղծել չկարողացան:

Տեսնես հիմա՝ Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել