168.am-ը գրում է.

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, և, խոսելով այն մասին, որ շատ կարևոր խորհրդակցություն են ունեցել ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ, նա այդ համակարգին միացած զորամասերի կոնկերտ քանակ ու զինվորների թիվ էր նշել:

Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք թույլատրելի են զորամասերի կոնկրետ քանակի ու զինվորների թվի վերաբերյալ հիշատակումները, և մի՞թե դրանք պետական գաղտնիք չեն հանդիսանում, պատասխանեց.

«Իհարկե, թույլատրելի է, և պետական գաղտնիք չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել