Armenpress.am-ը գրում է․

Առնվազն 44 մարդ Է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների եւ բժշկական ծառայությունների աղբյուրներ: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել զանգվածային հուզումների 28 զոհի մասին:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել Է հոկտեմբերի 3-ի առավոտվա ժամը 5-ից երկրի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին: Պարետային ժամ Է մտցվել նաեւ մի շարք այլ նահանգներում:
Բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել Է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլեւ մի քանի այլ նահանգներ՝ Զի-Կարը, Վասիթը, Նաջաֆը, Դիվանիան, Բաբիլը: Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել