Pastinfo.am-ը գրում է․

Առավել քան վստահ եմ, որ Antifake.am կայքի վրա հարձակումը կազմակերպված է Կառավարության ամենաբարձր օղակների կողմից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Antifake.am-ի հիմնադիր «Քաղաքացիական գիտակցություն« ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ Սամսոնյանն երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ու տեղեկացրել, որ Antifake.am կայքի վրա տեղի է ունեցել հարձակում, կամ՝ ապօրինի մուտք գործելու փորձ,ինչի հետևանքով կայքի հիմնական էջից անհետացել են հիմնական հոդվածները (ներսից հասցրել են ջնջել Category-ները):
Սամսոնյանը նշեց, որ վերջին օրերին այնպիսի հարցումներ են արել, որոնք հարձակման հիմք են հանդիսացել, ապա ավելացրեց, որ մինչ հարձակումն այդ հոդվածները դեռ չէին հրապարակել։

«Կայքը, քանի որ բավականին բարձր պաշտպանվածություն ունի, չեն կարողացել մինչև վերջ վնասել և ընդամենը հիմնական էջն է հաջողվել վնասել։ Արդեն մասնագետներն աշխատում են, կարգի կբերեն, բայց վստահ եմ, որ սա ուղղակի կառավարության վերին օղլակներից թելադրված գործողություն է»,-ասաց Սամսոնյանը։

Նա ընդգծեց, որ սա խոսքի ազատության ոտնահարման արդեն երկրորոդ դեպքն է, մեկ անգամ էլ ֆեյսբուքյան էջի վրա է հարձակում եղել։

«Կարծում եմ, դա կարող էին անել մարդիկ, ովքեր վստահ են ԱԱԾ-ն իրենց չի բռնելու»,-ասաց Սամսոնյանը։
Նա հայտնեց, որ այն ինֆորմացիան, որը պատրաստվում էին հրապարակել վերաբերում էր վարչապետին և նրա ընտանիքի կողմից արվող ծախսերին։

«Վարչապետի ընտանիքի հետ կապված կան բավականին հետաքրքիր խնդիրներ, որոնք պատրաստվում էինք հրապարակել։ Ավտոմեքենաների գնումների հետ կապված հարցեր կան, որոնք փորձում էինք պարզել և այլն»,-նշեց Սամսոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել