Գիտե՞ք` ինչու են հրեաներն իրենց համարում Աստծո ընտրյալ ժողովուրդ: Նրանք ասում են, որ իրենք են առաջինը հասկացել, որ Աստվածը մի հատ է: Ու ասեմ ձեզ, եթե իրենք իրոք առաջինն էին (ես չգիտեմ, միաստվածության քրոնիկան չեմ ուսումնասիրել), ուրեմն՝ իրենք ճիշտ են, իրոք ընտրյալ են: Ընտրյալ են, քանի որ սա տիեզերական ճշմարտություն է: Ով այդ ճշմարտությանը շուտ է հասել, նա հա՛մ, ըստ էության, ավելի խելացի է, համ էլ ֆորա ունի բոլորի նկատմամբ: Այսինքն՝ ճիշտ ուղով զարգանալու մոտ 2-3 հազար տարվա առավելություն են ստացել բոլորիս նկատմամբ: Սա բառացիորեն պրոգրեսի գրավականն էր:

Ու թեև մենք մեզ համարում ենք առաջին քրիստոնյա պետություն, իրականությունը շատ հեռու է այդ ձևակերպումից: Թեպետ մեր Պավլիկյաններին Հովհաննես Օձնեցու ջանքերով բնաջնջեցին, պավլիկյանականությունն, ըստ էության, արմատախիլ չարվեց: Ու մեր անընդհատ կրկնվող սուիցիդալ ազգակործան ցիկլի անկյունաքարը հենց սա է: Տիպիկ ստրկամիտներին հարիր աղանդավորության հանդեպ մեր համակրանքը մեզ անընդհատ իրական Աստծու, միակ Աստծո պատժին է ենթարկում: Լինի դա Մեծ Հայքի աղանդավոր ու հակաեկեղեցական Պապ թագավորը, Բյուզանդիայի պավլիկյանները, Օսմանյան կայսրության մեջ ազգային ազատագրական «աղանդավորները», Սովետի «աղանդավոր ինքնիշխանները», թե երրորդ հանրապետության լևոնա-նիկոլական աղանդավորները: Բոլորի մոտ նույն հերետիկոսական փիլիսոփայություն էր, ըստ որի՝ կա երկու աստված՝ լավն ու վատը: Պավլիկյանները դա բառացիորեն ձևակերպել էին իրենց դոգմաներում: Մնացած աղանդավորական խմբակները այդ նույն գաղափարը հարմարեցնում էին ներքին ու արտաքին քաղաքական ու մշակութային ենթատեքստերում:

Տեսեք՝ մեկ աստվածը, ըստ էության, նշանակում է, որ չկա երկու ֆիզիկա, երկու մաթեմատիկա: Կա մի աշխարհ, ու էդ մի աշխարհը կառավարվում ա հստակ սահմանված օրենքներով: Օրենքներ, ըստ որոնց՝ E=mc2, կամ որտեղ ցորենը չես կարա ամեն տարի ցանես նույն վայրում ու ակնկալես նույն բերքատվությունը, կամ որտեղ սպորտսմեն լինելու համար պիտի սպորտով զբաղվես, կամ որտեղ ներդրումների համար բանկային գաղտնիք ա պետք: Ու եթե հանկարծ դու չգիտես, թե որն ա կոնկրետ պատճառը, որ ցորենը չի կարելի ամեն տարի նույն հողի մեջ ցանել, դա չի նշանակում, որ Աստվածը վատն ա, կամ որ կա մի հատ էլ վատ աստված, դա ընդամենը նշանակում է, որ դու հող մշակել չգիտես, որ կա բան, որ դու դեռ չգիտես կամ, ավելի ընդհանուր ձևակերպած, Աստծո ճանապարհներն անքննելի են: Կոպիտ ասած` սա նշանակում է՝ դու չգիտես` խի ա տենց, բայց տենց ա: Դու կարող ա չհասկանաս՝ ինչու է բանկային գաղտնիքը պետք, բայց դրանից բանկային գաղտնիքի անհրաժեշտությունը չի մարում, այն, միևնույն է, պետք է` անկախ քո կրթական մակարդակից: Ընդ որում՝ կարող ա բռնես, սովորես ու հասկանաս, թե ինչու է բանկային գաղտնիքը կարևոր, բայց չիմանաս Բազել-2-ի մասին կամ իմանաս, բայց չիմանաս Բազել-3 ստանդարտի մասին: Աստծուն ձգտելն էլ հենց այդ գիտելիքի քաղցն ու ծարավը հագեցնելն է, ոչ թե դոշին Քրիստոսի տատու անելն ու «Հայր մեր»-ը անգիր անելը: Ձգտել՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ, մեկ է, չես կարողանալու իմանալ, քանի որ, դե, անիմանալի են իր ճանապարհները: Ու ամեն անգամ, երբ ինչ-որ բան չես հասկացել, չես իմացել ու, ըստ այդմ, սխալվել ես, պիտի ռեֆլեքսիայի ենթարկվես, ասել է, թե՝ խոստովանես ՔՈ մեղքը, ապաշխարես ու շարժվես առաջ, շարունակես փնտրտուքը, որովհետև փնտրողը գտնում է, օրինակ՝ Բազել-4-ը կամ նենց ցորենի սորտ, որ հողը չի քամում միներալներից: Էն որ ասըմ ա․ «Խնդրեցեք և կտրվի, որոնեցեք և կգտնեք», հենց սրա մասին ա, ռեֆլեքսիայի ու կրթվելու մասին:

Մինչդեռ աղանդավորներն ասում են, որ լավ բաների համար կա լավ աստված, իսկ վատ բաները վատ աստծո շնորհքն են: Դե որովհետև տենց ավելի հեշտ ա ամեն ինչ բացատրել ու շատ ավելի հեշտ ա մարդկանց տրամադրել ուղղադավանների դեմ: Ուղղադավանն ասում է, որ դու ես մեղավեր, իսկ աղանդավորն ասում է, որ վատ աստվածն է մեղավոր, ու պետք է աղոթել լավ աստվածին, որ նա պատժի վատ աստվածին: Ըստ այդմ՝ պետք չէ խորանալ` խի ներդրում չկա, պետք չէ «որոնել, որ գտնես»: Չկա, որովհետև վատ աստվածը հաղթեց լավ աստծուն: Այսինքն՝ խնդիրը ոչ թե սեփական անգրագիտությունն է, այլ վատ աստծո անարդար, հանցավոր կեցվածքը: Վատ աստվածն է մեղավոր, որ ներդրում չկա, վատ աստվածը սաբոտաժի աստվածն է: Վատ աստվածը 50% փայ է մտնում: Վատ աստվածը հրեշավոր նախկինն է, իսկ լավ աստվածը` պայծառ ներկան կամ ապագան: Նախկինի ամեն ինչը վատ էր, իսկ ներկայի ամեն ինչը` լավ: Չի կարա աղանդավորը հասկանա, որ աստվածը մեկն է, որ լավն էլ, վատն էլ նույն աստծո կողմից «կազմակերպված» օրինաչափություն է, և որ սաբոտաժ է իր ընտրած ճանապարհը, միայն եթե դու աղանդավոր մոլորյալ ես, ով ռեֆլեքսիայի ունակ չէ: Չի կարա աղանդավորը հասկանա, որ իր կյանքում լավն էլ է նա ինքնուրույն վաստակում, վատն էլ:

Երբ ԱՄՆ-ում էկրաններին դուրս եկավ Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը, նրան սկսեցին հալածել ոչ միայն հրեաները, ում նա կամ, ավելի շուտ, Ավետարանը մեղադրում է Քրիստոսին սպանելու մեջ, այլ նաև «քրիստոնյաները»: Գրում եմ չակերտներով, որովհետև ավետարանչականը նույնքան քրիստոնյա է, որքան ցանկացած գնոստիկ ու աղանդավոր: Կասեք՝ լավ, ասենք՝ աղանդավոր են ավենտարանչականները, բայց խի՞ էին այդ ֆիլմին դեմ:

Ասեմ․ նախ՝ ոչ թե «ասենք՝ աղանդավոր են», այլ բառացիորեն աղանդավոր են` թե´ իրենք, թե´ բողոքականները, որի ճյուղավորում է ավետարանչականությունը: Զուր չէ, որ Հայ առաքելական եկեղեցին 1861 թվականի ապրիլի 25-ին նրանց նզովքի է ենթարկել ու անիծել: Երկրորդ՝ էդ աղանդավորներին ու իրենց ծեսերին որ նայեք, կտեսնեք մի ընդհանուր յուրահատկություն․ այնտեղ ամեն ինչ պայծառ է: Ծեսերը նման են էստրադային շոուների, անընդհատ սիրո ու երջանկության (կամ հանդուրժողականության) մասին են խոսում, ժպիտներ, բաց ձեռքեր, ու Քրիստոսի պայծառ, սիրուն, մաքուր, գեղեցիկ պատկերի գովք: Մի տեսակ անտեսվում է, որ Քրիստոսին մարդիկ, մասնավորապես՝ հրեաները, բայց դա էական չէ, առհասարակ մարդիկ են սպանել, նա էլ, շատ դաժան չարչարանքներով անցնելով, մահացել է` իր հետ տանելով մարդկանց մեղքերը: Ու հենց էդ չարչարանքների կադրերն էին հունից հանել աղանդավորներին: Էն արյունալի կադրերը, երբ Քրիստոսի մեջքը պատառոտում են պլետով, հետո, ծաղրի ենթարկելով, գլխին թագի փոխարեն փշե պսակ են հագցնում ու ստիպում, որ էդ կիսամեռ վիճակում նա իր խաչը տանի, վեջում էլ մեխել են էդ խաչին ու թողել տանջամահ լինել: Ավետարանչականների ողջ քարոզչական պատրանքը քանդում է այս փաստը: Ստացվում է, որ Աստված թույլ տվեց, որ իր որդուն տենց սարսափելի տանջանքների ենթարկեն: Ո՞նց կարա Աստված պապիկը, էն սպիտակ մորուքով բարի պապիկը տենց բան աներ, այն էլ՝ իր որդու նկատմամբ: Ստացվում է, որ էս աշխարհում, խաղ ու պարից բացի, էլի բաներ կան: Ստացվում է, որ սով կա, չարչարանք կա, մահ կա: Բա իրենց ոչխարների հոտին դա ո՞նց բացատրեն:

Այս դաժան իրականությունն իրենց հակապետական քարոզչությունից բան չի թողնում, որովհետև պետությունը, բանակը, ոստիկանությունը և այլ ռեպրեսիվ ինստիտուտները կան, քանի որ կյանքը իրականում միայն խաղ ու պար չէ: Կյանքում ստիպված ես լինում սպանել, որ ապրես, երբեմն ստիպված ես զոհաբերել, որ ապրեն այլք: Սրանք են էն հավերժական արժեքները, որոնք քարոզվում են ուղղադավան քրիստոնյաների կողմից, մինչդեռ աղանդավորների մոտ կա լավ աստված, որը պուպուշ է ու երբեք վատ բան չի անի, ու կա վատ աստված, որը սրիկա է, մարդու իրավունքներ է խախտում, բռնանում է, թալանում է ու քերթում: Ամերիկան, դեմոկրատիան ու կապիտալիզմը լավն են ու պուպուշ, իսկ Սովետը սատանան ա, ու օբյեկտիվ փաստերը բացարձակ կապ չունեն: Կարևորը՝ ոչ մեկ չիմանա, թե ով է միակ միջուկային զենք կիրառած ազգը:

Ձեզ երևի թվում ա, որ բանակում չծառայելը Եհովայի վկաներն են հորինել, իրականում լրիվ նույն բանը պավլիկյաններն էին ասում՝ չծառայել, հարկ չմուծել, պետությունը առհասարակ սատանա էր, վատ աստվածի խամաճիկը:

Ու էս պավլիկյանականությունը, ինչպես տեսնում ենք, 1300 տարի անց էլ ծաղկում է ու քայքայում մարդկանց հոգեբանությունը ներսից: Ու երբ որ մարդկանց բռնում, մատերի վրա բացատրում ես, որ վատ աստված չկա, որ աստվածը մեկն է, սրանք հիստերիկանում են ու ասում, որ ոչ թե E=mc2, այլ E=նախկիններ/հերոս Ծռերի*Նիկոլ+փրկիչ: Ընդ որում՝ էդ ֆորմուլան օրը մեկ կարա փոխվի: Վատ աստվածի զոհ դարձած Վանեցյանը վկա: Իսկ Ֆելիքս Ցոլակյանին լավ աստվածը փրկել է վատ աստծո ստրկացնող շղթաներից:

Այ սենց էլ 400,000 քկմ-ից հասել ենք մեր էսօրվա 29,000 քառակուսի կիլոմետրին: Արցախի 14,000 քկմ-ն չեմ հաշվում, քանի որ դա վատ աստվածների ծնունդ՝ Մանվելի, Սերժի, Բակոյի, Վիտոյի ու Օգանովսկու և այլոց ստոր արարքների արդյունք է: Էդ զազրելի ու բռնարար բանակ պտուղն է Արցախը: Ընդ որում՝ վատ աստծո ստեղծած բանակում զոհվում են լավ աստծո ստեղծած խեղճ զինվորները, մինչդեռ իրենց փոխարեն վատ աստծո գեներալները պիտի առաջին գծում զոհվեն, իհարկե ջպերը ծախելուց ու տանկ առնելուց հետո: Իսկ հետո, երբ բոլոր գեներալները մեռնեն, կբռնենք, պատրոնները կհալեցնենք, սիրուն բռասլեծիկներ կսարքենք ու կհագնենք (բոլոր իմաստներով)՝ ի նշան մեր սիրո ու հանդուրժողականության իրար հանդեպ: Ու կապրենք մի աշխարհում, ուր չկա բանակ, որովհետև եթե բանակ չլինի, պատերազմ էլ չի լինի...

Այ էս իձիոտների հետ ենք մենք ապրում ու փորձում դեմոկրատիա խաղալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել