«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե ինչու չի մասնակցելու ԱԺ քննարկմանը, որտեղ իր պաշտոնանկության հարցն են քննելու։ Նա թվարկել էր այն փաստերը, որոնք նման որոշման են հանգեցրել․ վարչապետի մայիսի 19-ի կոչը՝ դատարանների, այդ թվում՝ ՍԴ մուտքուելքն արգելափակելու մասին։ Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես ՍԴ նախագահ եւ ԱԺ մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը։

ՍԴ-ի եւ իր՝ նախագահի հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող ուժի պարբերաբար հնչեցրած «սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները», Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին արված «անպարկեշտ արտահայտությունները եւ դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները», իր «անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով» եւ այլն։ Վերջում նա հայցել է ԲՀԿ-ի ներողամտությունը, որ չի պատասխանելու նրանց հարցերին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել