«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կալանավայրերում բժիշկներին պար­տադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ քրեակատարողականների ընդ­հանուր թվով 120 բժիշկներից 50-ն ար­դեն գործազուրկ են: Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ-բարեկա­մությունը «արդյունավետ է աշխա­տում»:

Ոչ պատշաճ բուժսպասարկու­մից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռևս նախկին իշ­խանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում, փակե՛լ դա­տապարտյալների անմխիթար հիվան­դանոցն ու նորը կառուցել՝ ավելի լավ պայմաններով, թե՛ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիա­կան հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում:

Այդպես էլ հարցը մնաց չլուծված: Եվ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ոչ թե Քրեակա­տարողական վարչության ենթակայու­թյամբ է գործելու, այլ Արդարադատու­թյան նախարարության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ազատ­ման դիմումների գլխավոր պարտադրո­ղը այս ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակ­ված Բագրատ Սայադյանն է, որը, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է: Բուժաշխատողնե­րին ասել է՝ ազատվելու դիմում գրեն՝ ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով:

Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրի­նակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոս­տացել են տեղափոխել «Կոշ» կալանա­վայր: Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաս­տիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կա- ռաջարկի վերծանել հեռախոսազրույց­ները:

Վերջնարդյունքում նրան առա­ջարկել են մի դիմում էլ գրել՝ նախորդ՝ ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով: Ահա այսպիսի քաոտիկ վի­ճակ է, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի՝ առանց այդ էլ անմխի­թար բուժսպասարկման հատվածում, մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ-բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապևտիկ օգնության է հասնում, թերապևտը՝ նարկոլոգ է աշխատում...

Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել