Գիտնականները պատրաստվում են կարդալ մ․թ․ 79թ․ Վեզուվի հրաբխից ոչնչացված Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների ոչնչացված գրադարանների հնագույն ձեռագրերը։ Այդ մասին հայտնում է The Guardian- ը:

Ըստ հետազոտողների՝ քրքրված փաստաթղթերը կարող են ընթերցվել`օգտագործելով նորարարական մոտեցում, որը ներառում է ծանր ռենտգենյան ճառագայթներ և արհեստական բանականություն:

Նոր տեխնոլոգիան օգտագործելով՝ հետազոտողները ցանկանում են կարդալ երկու չվերծանված գլանաթղթեր, որոնք 1752-ին Հերկուլանումում հայտնաբերված 1800 գլանաթղթերի հավաքածուի մի մասն են: Նրանք միասին կազմում են միակ հայտնի չվերծանված հին գրադարանը, որի մեծ մասը այժմ պահվում է Նեապոլի թանգարանում:

Վերոնշյալ գրություններից երկուսը հայտնաբերվել են ավերված վիլայի տեղում, որը ենթադրաբար պատկանել է Հուլիոս Կեսարի աներոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել