Իսպանական հանգստավայրային Մայորկա կղզում հյուրանոց է բացվել կանանց համար, որոնք ցանկանում են ազատվել «առօրյա սթրեսից», հաղորդում է Daily Mail-ը:

Պորտո-Քրիստո քաղաքում գտնվող The Som Dona Hotel նոր հյուրանոց տղամարդկանց մուտքն արգելված է. այն նախատեսված է միայն 14 տարեկանից բարձր իգական սեռի ներկայացուցիչների համար:

Հյուրանոցն ունի 39 համար, ռեստորան, սպա կենտրոն, տեռասայով տանիք և լողավազան: Այն Իսպանիայում առաջին «կանացի» հյուրանոցն է, իսկ մեկ գիշերակացի արժեքը 75 ֆունտ ստեռլինգ է:

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ հյուրանոցը նախատեսված է բացառապես կանանց համար, աշխատակիցների թվում կան նաև տղամարդիկ: Նման ձևով հյուրանոցի ղեկավարությունը հետևում է սեռի հիման վրա խտրականության մասին օրենքի պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել