Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում վայրէջք կատարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օդանավը: Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետություն այցելած Հայաստանի նախագահին ու նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին օդանավակայանում դիմավորեց Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Պաշտոնական արարողությունից հետո ՀՀ նախագահն ու նրա  գլխավորած պատվիրակությունը մեկնեց հյուրանոց: Վաղը հագեցած գրաֆիկով հանդիպումների շարք է սպասվում Սերբիայի նախագայի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ:

«Հրապարակի» թղթակիցը ևս ՀՀ նախագհի պատվիրակության կազմում է և հընթացս կտեղեկացնի հանդիպումների և դրանց արդյունքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել