Հանրայինի հյուրը վայ-վարչապետի վույ-մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլաս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։ Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ։

Տո, այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրու, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական ԶԼՄ-ին «լեւի» ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ ԶՎԱՐԹՆՈՑ գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի։ Վերնագիրն էլ՝ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել