Բոլոր քաղաքական ուժերը երբեմն ընդունում են իրենց տհաճ որոշումներ։ Որոշումներ, որոնց հետ հնարավոր է մեծ մասը համաձայն չէ։ Որոշումներ, որ որպես մեծամասնության անդամ, պարտավոր ես ենթարկվել։ Այդպիսի որոշում է Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։ Ու էսօր նայում եմ խորհրդարանի քննարկմանը։
Տղե’րք, քաղաքական պատվեր եք ստացել, գոնե ձև տվեք, որ համոզված եք դրանում։ Անհամոզիչ, կմկմալով, երբեմն ավելորդ հիսթերիկ (Ալեն Սիմոնյանի ելույթը վկա) խոսքերը ուղղակի խղճահարություն են առաջացնում։
Հրայրին էլ դարձրել են դասական. Ցիտում են, հա ցիտում, ստվերի հետ կռիվ տալիս, սպառնում, հակասություն գտնում խոսքի մեջ։
Էս ինչ ողորմելի է մեր խորհրդարանը։ Բա որ իսկապես լուրջ խնդիր քննարկեն։
Ոնց կարող է քաղաքական մեծամասնությունը էս աստիճանի անգրագետ լինել։ Ու մեյդան բերել քաղաքական անմեղսունակ անչափահասների ինչ որ հանձնաժողովից, որը խանդավառված ելույթ է ունենում։ Իսկ խանդավառվել է, որովհետև երեք օր անընդմեջ կոստյում է հագել՝ ջինսից ու սպարտիվկա կրելուց հետո։
Էն որ Հրայրի դեմ արվածը քաղաքական պատվեր է ու հաշվեհարդար, դա բոլորս էլ հասկանում ենք։ Բայց դրան գումարվեց ևս մեկը՝ դա անում են անտաղանդ, անհամոզիչ ու առանց որևէ փաստարկի։
Շատ ամոթ էր էսօրվա խորհրդարանին հետելը։ Ուղղակի խայտառակություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել