168.am-ը գրում է.

Որտեղի՞ց գիտեք, որ Վալերի Օսիպյանն աշխատանքի չի եկել. այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանն արձակուրդի ավարտից հետո աշխատանքի չի ներկայացել։

Դիտարկմանը, որ մամուլում կա հրապարակում, որ Վալերի Օսիպյանն արձակուրդից չի վերադարձել աշխատանքի, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.

«Չգիտեմ, կճշտեմ՝ կհայտնեմ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել:

Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվել է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արձակուրդը չվճարվող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել