2020-ին ԱՄՆ-ը նախատեսում է Եվրոպայում, սառը պատերազմից ի վեր, ամենալայնածավալ զորավարժություններն անցկացնել: Այս մասին հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ջnն Գարամենդին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գարամենդիի խոսքերով` զորավարժությունների նպատակն, ընդհանուր առմամբ, պաշտպանությունն ամրապնդելն է և տարբեր բանակների փոխգործակցությունը:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, հաջորդ տարի Եվրոպայում կանցկացվեն ԱՄՆ-ի «Defender 2020» լայնածավալ զորավարժությունները, որտեղ կենտրոնական դերը վերապահված է Գերմանիային: Այս երկրի միջոցով ամերիկյան ստորաբաժանումը պետք է տեղաշարժվի Արևելյան Եվրոպա:

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցեն 20 հազար ամերիկացի զինվորներ և սպաներ: Նշվում է, որ Գերմանիայի Ձախ կուսակցությունը քննադատել է զորավարժությունները՝ դրանք «Ռուսաստանի դեմ սադրանք» անվանելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել