Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները հետզհետե շատանում են։ Չնայած վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ կարգին է ու հուսալի ընթացքի մեջ, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում կողմերը չքննարկեցին ո՛չ գազի գնի խնդիրը, ո՛չ Լարսի անցակետի, ո՛չ Արցախի, ոչ էլ ցանկացած այլ խնդիր, որը վերաբերում է հայ-ռուսական երկկողմ օրակարգին։ Ու սա չափազանց մտահոգում է։

TV 5-ի եթերում երեկ խոսել եմ այս և մի շարք այլ խնդիրների մասին։ Հաղորդումը մի քիչ էմոցիոնալ է ստացվել, հուսով եմ՝ կներեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել