Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմի կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիրավորումը ստացել է որովայնի շրջանում։ Տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց», - տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել