Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն է:

-Պարո՛ն Փաշինյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվերակությանը: Ի՞նչ էր սա նշանակում, ինչո՞ւ ԲՀԿ-ում որոշեցին որեւէ կերպ չմասնակցել քվեարկությանը:

-Ես կարծում եմ, որ նման կարեւորություն ունեցող հարցը, որը գլոբալ առումով պետականության ու պետության համար շատ կարեւորագույն հարց է, անընդունելի է, որ որեւիցե քաղաքական ուժ չքվեարկի կամ ձեռնպահ մնա: ՀՀ-ի երկրորդ քաղաքական ուժը իսկապես համարում եմ անընդունելի կեցվածք է ընդունել` չմասնակցելով քվեարկությանը, դիրքորոշում չհայտնելով այս հարցի վերաբերյալ:

-Ըստ Ձեզ` ի՞նչը ստիպեց ԲՀԿ ֆրակցիային նման որոշում կայացնել:

-Ես չեմ կարող ասել, դա էլ է իրավունք, ու իրենք օգտվում են իրենց այդ իրավունքից: Ուղղակի հատկանշական է, որ հենց հոկտեմբերի 2-ին ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ նման հայտարարությամբ, երբ նույն օրը նախորդ տարում գիտեք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Մեկ տարի անց ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը, սա սիմվոլիկ հայտարարություն է, սիմվոլիկ օրում, եւ մնացած գնահատականը մեկ տարի առաջ տվել է ժողովուրդը իր գործողություններով: Հուսանք` սա զուգադիպություն է: Անորոշությունը ամենավտանգավոր երեւույթն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել