Aysor.am-ը գրում է.

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ 102 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Վերջինս առաջարկում է  նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ: Օրինագիծը հեղինակած իշխանական պատգամավորները նախապես առաջարկել էին նվազագույն աշխատավարձի չափ սահմանել 63.000  դրամը, մինչդեռ կառավարության առաջարկով համաձայնվել էր սահմանել նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել