Օրերս գրել էի այն մասին, որ մեր հայրենիքը հենց մենք ենք շարունակաբար քանդում ու որպես օրինակներից մեկը բերել էի ՄԵՐ Բյուզնդիայի քանդումը: Ինչը որոշակի տարակուսանք առաջացրեց: Ոմանք տարակուսում էին այն փաստից, որ Մանազկերտում սելջուկների ուժերի մի ստվար զանգված հենց մենք հայերս էինք: Ոմանք տարակուսում էին Բյուզնադիայում մեր` 50% փայ ունենալու փաստից: Այլոք, ինչպես օրինակ հարգարժան Հրանտը, պնդում էին, որ այդ ամենը մեր ինքնիշխանության նկրտումներից բխող պրոցես էր (խոսքը սեփական երկրները ներսից քանդելու մասին է):

Ասեմ իմանաք՝ Բյուզանդիայի հազարամյա գոյության ընթացքում այդ կայսրության ղեկավարների մոտ 30%-ը եղել է առնվազն մասնակի հայ: Կան օրինակներ, երբ մերոնք այլ երկրներում էլ են հասել բարձր պաշտոնների, օրինակ` Նուբար Փաշան Եգիպտոսում, կամ Լորիս Մելիքովը Ռուսաստանում և այլոք: Սակայն սրանք եղել են առանձին վերցված հաջողության պատմություններ ու օրինաչափ չէին: Նույն հաջողությամբ Քրքորյանն ա ԱՄՆ-ում եղել շատ ազդեցիկ, բայց մենք ԱՄՆ-ում փայ չենք եղել, հրեաներն ու անգլիացիք եղել են ու կան, իսկ մենք` ոչ: Մենք փայ ենք ունեցել Մեծ Հայքում (մոտ 90%), Բյուզանդիայում (մոտ 50%), Օսմանյան Կայսրության մեջ (մոտ 15%), Սովետական Միության մեջ (մոտ 7%) ու Հայաստանի Հանրապետություն կոչեցյալում (մոտ 3%):

Մեր պետության մեջ մեր փայը անընդհատ կրճատվել է, քանի որ ռազմավարական առումով մենք չենք կարողացել ճիշտ շեշտադրումներ անել ու խնդիրներն ըստ գերակայությունների բաժանել: Մարտավարական առումով էլ սուիցիդալ այս հակումները եղել են, քանի որ միշտ հավատացել ենք, որ ավելի շատին ենք արժանի, մինչդեռ մութ ուժերը մեզ մեր հասանելիքից զրկում են:

Պապ թագավորին թվում էր, որ նա կարող է պարսիկների վրա հռոմեացի բերի ու հետո քցի իր դաշնակցին: Թե´ նա և թե´ իր խոհրդականները չէին հասկանում, որ դրա համար ծնելիությամբ է պետք զբաղվել, հետո ենթակառուցվածքներ սարքել, հետո դաստիարակել, հետո ունենալ բանակ, հետո նոր նման քայելիր դիմել: Իրենց թվում էր` իրենք են ամենաշուստրին: Արդյունքում «դաշնակիցները» պատժեցին հայերին ու մեջ-մեջ արեցին Մեծ Հայքը:

Թեպետ Բյուզանդիայում մենք էթնիկ փոքրամասնություն էինք, ունեինք իշխանության համարյա կեսը, կայսրերի քանակը միայն մեկ ցուցանիշ է: Բայց դե մեզ թվաց մեզ քերթում է բռնապետական ռեժիմը, էդ թուրքաբ... էէէհ... հույնաբարո սրիկաները: Մենք որոշեցինք թուրքերին բերել ու հետո գցել: Թուրքերը եկան ու չգցվեցին, որտև մերոնց նման հարիֆ չէին: Ոչ միայն չգցվեցին, այլ նաև ահագին պարբերաբար պատժում էին:

Բուն Օսմանյան կայսրության մեջ մենք արդեն կազմում էինք բնակչության ընդամենը 5%-ը: Այունամենայնիվ ունեինք փաշաներ, կային տնտեսության ոլորտներ, որոնք հայկական դոմինացիայի տակ էին, կրթության ոլորտում մեզ հավասարը չկար: Բայց հեռավոր Հնդկաստանում, Մադրասի ափերին, Լոնդոնի կռիշի տակ, առուվաճառքով զբաղվող մի խումբ հայրենասերներ, որոշեցին, որ հայ ժողովրդին փրկել է պետք: Ու սկսին փրկել: Գնացին Վրաց թագավորի մոտ, հետո Ռուսաց... հստակ պլան ունեին՝ 6,000 զինվոր 20 տարով... ու փրկվանք... նու... կեսը փրկվավ: Բուն փրկիչներն ու իրենց ժառանգները նորանկախ առաջին հանրապետությանը նախընտրեցին այլ ափերը, ու Մադրասից քոչեցին Սինգապուր: Այսօրվա Հայաստանը փրկեցին ո´չ ռուս, ո´չ վրաց, ո´չ էլ առավել ևս անգլիական զորքերը, այլ հին ու բարի արցախցիք: Սիլիկյանով բանով... Ընդ որում, Արևմտյան Հայաստանով վարակված այդ հայրենասերները, մինչ օրս, նաղդ Արցախը թողած, փորձում են հետ բերել Ղարսը:

Խեղճ դաշնակները մի երկու տարի փորձեցին ինքնիշխանություն խաղալ, քանի դեռ թուքերը, պարսիկներն ու ռուսները խառն էին ներքաղաքական անցուդարձով: Հետո խախանդվան: Ռուսական բանակը օկուպացրեց Հայաստանը: Ու քանի որ այդ օկուպանտների շարքերում կային իրական ու ադեկվադ հայրենասերներ, ի դեմս Կամոյի և այլ սարեցիների, թուրքական Էրիվանը դարձավ հայկական Երևան` Թբիլիսիից, Նախիջևանից, Բաքվից և այլ վայրերից քշված հայերի շնորհիվ: Մի քանի տասնամյակում Հայաստանը ռուս, բելոռուս ու ուկրաինացի գյուղացիների հաշվին խորը միջնադարից մտավ ինդուստրիալ դար ու հնգապատկեց սեփական բնակչությունը: Սա իհարկե անընդունելի էր «հայրենասերների» համար: Մենք լրիվ ինքնուրույն, առանց դրսից որևէ ուղղորդման, որոշեցինք անկախանալ ու փակել-թալանել սեփական ինդուստրիալ կոմպլեքսը:

1998 թվականին փառավոր հայրենասերներին նորից փոխարինման եկան ստոր, նենգ, սարեցիները ու մասամբ վերկանգնեցին հայրենասերների թալանածը: Տասնապատկվեց բյուջեն, հնգապատկվեց ՀՆԱ-ն... ոբշեմ քերթում էին խեղճ ժողովրդին: Ժամանակն էր մի ռեյս էլ ազատագրել հայրենիքը: Էս անգամ օգնության համար բերվեցին ավետարանչական աղանդները ու այլ գործակալական ցանցերը... դե, որ հետո գցենք էլի... Ու նորից դրսից այս ամենը քաջալերողները, չգիտես ինչու, չեն ուզում գան ստեղ մեզ հետ կիսեն այս փառավոր ազատագրման բերկրանքը:

Ու էսօր, սովետի կողմից սարքված շենքում նստած, սովետի կողմից գցված լույսի կաբելով ինտերնետ մտած ու ռոստելեկոմի կողմից գցված կաբելով ֆեյսբուք մտած ինքնիշխանները, մեզ «դուխ» են տալիս:

Էս ա: Ու պետք չի ինձ պսևդո պատմագիտական թոզ փչել... թե բա՝ էսինչ աղբյուրը, էնինչ գրվածքը... վերջին հարյուր տարվա մեր պատմությունը ինձ լրիվ հերիքա, որ մոտավոր պատկերացնեմ` ոնց են մերոնք հազար տարի առաջ հպարտորեն նույն կղանքը ուտում:

Հայաստանում պետք է տարանջատել պետությունը ժողովրդից ու երբեք թույլ չտալ, որ էդ երկու սուբյեկտները իրար հետ առընչվեն, Քոչարյան Անդոնը վկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել