Aysor.am-ը գրում է.

Ինչպես բոլոր հարցերում, նույնպես և Պուտինի այցի հետ կապված մեր հասարակության, վերլուծական շրջանակների սպասումները լրիվ սևի ու սպիտակի մեջ էին: Իսկ այցը ցույց տվեց, որ հայ-ռուսական ամենաբարձր մակարդակով հարաբերություններում նրբերանգների պակաս չունենք: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահը ժամանեց նիստից անմիջապես առաջ՝ օդանավակայանից ուղևորվելով ուղիղ դեպի Բաղրամյան 26: Արդյո՞ք այդ քայլը Պուտինի կողմից վերաբերմունքի դրսևորում չէր ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ՝ առնվազն չի կարելի բացառել: Իհարկե, վերաբերմունքի դրսևորում էր, արդեն հայկական կողմից, օդանավակայանում ՌԴ նախագահին ոչ պատշաճ դիմավորելը: Եվ սա այն դեպքում, երբ համապատասխան իրավական ակտով՝ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքով էր սահմանված, որ ՄԱԿ ԱԽ անդամ պետության կամ կառավարության ղեկավարին, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է վարչապետը կամ նախագահը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել