Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հեռացրել է Chanel-ի նորաձևության ցուցադրության ժամանակ բեմում հայտնված կնոջը, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ կարգախախտը ֆրանսուհի Մարի Բենուլին է: Կինը եղել է Chanel-ի հագուստով, ուստի հեշտությամբ միաձուլվել է մանեկենուհիներին:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա գարուն-ամառ 2020-ի ցուցադրության ժամանակ:

Հադիդն ինչ-որ բան է ասել կնոջը և նրան հեռացրել բեմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել