Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ էյֆելյան աշտարակը, վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի։ Տրոկադերոյի հրապարակում եւ Մարսյան դաշտում աշտարակի ստորոտի մոտ հավաքվել էին Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ ու հյուրեր: Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն, որը հիշեցրել է, որ աշտարակը կրձքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շարժմանն «աջակցում է» 2014 թվականից: Լուսային շոուն շարունակել է անվճար համերգը, որին մասնակցել են Les Rita Mitsouko ֆրանսիական խումբը եւ բրիտանացի փոփ-ռոք ճանաչված կատարող Դայդոն, որը ներկայում հյուրախաղերով հանդես է գալիս Փարիզում: Կազմակերպիչների խոսքով՝ նմանօրինակ ակցիաները կարեւոր են ոչ միայն հիվանդության դեմ պայքարում ջանքերի կարեւորության վերաբերյալ հասարակայնությանն իրազեկելու, այլեւ համապատասխան հետազոտությունների անցկացման վրա ներդրողների ուշադրությունը գրավելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել