Pastinfo.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ընթացքը սկզբից մինչ այժմ գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ ցուցանիշներ։ Այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնաը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին։

«Այս պահին կարող եմ միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և անհրաժեշտության դեպքում նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ զորավարժությունները մինչ այս պահը շարունակվում են և կավարտվեն հոկտեմբերի 5-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել